Հուլիսի 28-ին՝ ժամը 05:00- 07:00-ը, Կենտրոն վարչական շրջանի Գր. Լուսավորիչ, Իտալիայի եւ Բեյրութի փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:
Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: