Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 353 երեխա, վիրավորվել՝ 679-ը․ Ուկրաինայի գլխավոր դատախազություն

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի արդյունքում զոհվել է 353 երեխա, ավելի քան 679 երեխա վիրավորվել է, հայտնում է Ուկրաինային Գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ այս թվերը վերջնական չեն, քանի որ աշխատանքներ են տարվում ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում տվյալները հաստատելու ուղղությամբ։

Ամենաշատը տուժել են Դոնեցկի մարզում՝ 357, Խարկովում՝ 191, Կիևում՝ 116, Չեռնիգովում՝ 68, Լուգանսկում՝ 61, Նիկոլայևում՝ 53, Խերսոնում՝ 52, Զապորոժիեում՝ 40:

Հուլիսի 20-ի գիշերը ՌԴ-ի կողմից գնդակոծվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքը։ Վիրավորվել են 3,5 և 15 տարեկան երեք երեխաներ։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով տուժել է 2185 ուսումնական հաստատություն։ Դրանցից 221-ն ամբողջությամբ ոչնչացվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել