Ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել է․ նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ

Հուլիսի 6-ին, ժամը 13։27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել է։

Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հավանական դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մոտորանավակ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սարքավորումների մասնագիտացված խումբը։

Պարզվել է, որ մոտորանավակը ուժեղ քամուց շրջվել է, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել են արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ: Բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել