Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Էրդողանը կարող է 3-րդ անգամ լինել նախագահի թեկնածու»

Թուրքիայում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե արդյոք ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, հայտնում է Ermenihaber-ը։

Այս թեմային անդրադարձել է թուրք լրագրողներից Ֆեհմի Քորուն՝ հայտնելով, որ Ղրղզստանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի (Meclis) նախագահ Մուսթաֆա Շենթոփը զանգահարել է իրեն Էրդողանի երրորդ անգամ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը կասկածի տակ դնող իր հեղինակած հոդվածի պատճառով:

Ղրղզստանում գտնվող Մուսթաֆա Շենթոփը հավաստիացրել է, որ Էրդողանը հնարավորություն ունի և կարող է առաջադրվել երրորդ անգամ առանց որևէ խնդրի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել