Պատգամավորը՝ վարչապետի ասուլիսը բոյկոտելու մասին

Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանը անդրադարձել է մի շարք լրատվամիջոցների այն հայտարարությանը վարչապետի ասուլիսը բոյկոտելու մասին։

«Մի շարք լրատվամիջոցներ հայտարարել են, որ բոյկոտում են վարչապետի ասուլիսը։

Սրանով իսկ այս լրատվամիջոցները մեկ անգամ ևս հաստատում են, որ իրենք սպասարկում են որոշ հայտնի և անհայտ շրջանակների շահեր։

Կարծում եմ կորուստը այնքան էլ մեծ չէ, արդյունքում կունենանք ավելի որակյալ և անաչառ հարցեր»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր հունիսի 27-ին` ժամը 20:00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների հարցերին: Մի շարք լրատվամիջոցներ բոյկոտել են վարչապետի ասուլիսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել