Ես պատրաստ եմ և ցանկություն ունեմ իմ ներդրումն ունենալ կարևորագույն առաքելության իրականացման հարցում․ Արա Բաբայան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները։

Նշենք, որ Արա Բաբայանը 2021 թվականի հուլիսի 14-ից մինչ օրս զբաղեցնում է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը։

«Կարևորելով այն, որ Վճռաբեկ դատարանի առանձին վարչական պալատի կենսագործունեությունը նպաստելու է վարչական արդարադատության արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն ընձեռնելով այդ առումով լիարժեքորեն իրականացնել Սահմանադրությամբ ամրագրված Վճռաբեկ դատարանի բուն առաքելությունը՝ ապահովելու օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառելիությունը, ինրպես նաև վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները, ես պատրաստ եմ և ցանկություն ունեմ իմ ներդրումն ունենալ այդ կարևորագույն առաքելության իրականացման հարցում»,-իր ելույթում ասաց նա։

Արա Բաբայանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել