Վարչական դատարանի նախագահ Հրաչ Այվազյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9  անձի, այդ թվում՝ Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանը 2021թ․ի հուլիսի 14-ից առ այսօր Վարչական դատարանի նախագահն է։

«Անկախ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի բարձր պաշտոնի ընտրության արդյունքներից, որպես գործող դատավոր, շարունակելու եմ իմ անձնական, գործնական և մասնագիտական հմտություններն ու կարողությունները ներդնել դատավորի բարձր կոչմանը՝ համապատասխան իմ լիազորություններն իրացնելու ընթացքում և անել հնարավորինս՝ դատավորի և դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, արդարության, բարեկրթության և հավասարակշռության հասարակական ընկալումն ապահովելու՝ նպաստելով դատարնի նկատմամբ հասարակության պատշաճ վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը։ Կարծում եմ, որ այս ընտրության արդյունքները ևս յուրովի կնպաստեն ՀՀ բարօրության, մարդու իրավունքների և ազատությունների ապահովման, քաղաքացիների բարեկեցության, տնտեսական միջավայրի զարգացման և կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը»,-իր ելույթում նշեց Հրաչ Այվազյանը։

Հրաչ Այվազյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել