Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է ադրբեջանական բանակի թվակազմի ավելացման մասին

«Ուժերի և միջոցների քանակն ավելացել է Հատուկ նշանակության ուժերի և ռազմաօդային ուժերի (օդային ուժեր) անձնակազմի օպտիմալացման հաշվին», հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Նա նշել է, որ «Երկաթե բռունցք» հաջող գործողությունից հետո Ադրբեջանի նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը խոսել է ադրբեջանական բանակի՝ որպես թուրքական զինված ուժերի փոքր մոդելի նոր որակական մակարդակի բարձրացման մասին։

«Միևնույն ժամանակ նախագահի հրամանագրով հիմնարար փոփոխություններ են կատարվել ադրբեջանական բանակի կազմակերպչական և կադրային կառուցվածքում, և ստեղծվել են ինչպես ցամաքային ուժեր, այնպես էր օպերատիվ ստորաբաժանումներ՝ որպես բանակի մաս»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել