Հունիսի 26-ին ռուսական հրթիռներից մեկը խոցել է Կիևի Շևչենկոյի շրջանում գտնվող մանկապարտեզը։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։
Նշվում է, որ կիրակի առավոտյան այնտեղ մարդ չի եղել, ոչ ոք չի տուժել։ Տեղանքը և մի քանի ավտոտնակներ ավերվել են։
——————————-
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Տեսանյութը՝ այստեղ։