Ո՞ր օրն է համարվում օրենքների պաշտոնական հրապարակման օր

Հայաստանի Հանրապետության օրենքները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ:

Հայաստանի Հանրապետության օրենքներն ստորագրում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հանրաքվեով ընդունված ՀՀ օրենքներն ստորագրում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` հինգ օրվա ընթացքում:

Օրենքների պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման (լույսընծայման) օրը:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հրատարակման օր է համարվում տվյալ համարի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսի` իրացման համար առաքման օրը, որը նշվում է տեղեկագրի շապիկի առաջին էջի վրա:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի օր: Եթե տեղեկագրերի հրատարակման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա տեղեկագրերը հրատարակվում են դրան հաջորդող աշխատանքային օրը: Անհրաժեշտության դեպքում կարող են հրատարակվել տեղեկագրի արտահերթ համարներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել