Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ներխուժումից առաջ, զինված բախումներ են տեղի ունեցել թուրքական բանակի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև, որոնք մտնում են «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման մեջ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի փաստացի օկուպացիայի տակ գտնվող Ալ Բաբում և Աֆրինում տեղի ունեցած բախումների հետևանքով զինված խմբավորումների շրջանում եղել է 8 սպանված և բազմաթիվ վիրավորներ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ բախումները դադարել են Թուրքիայի միջնորդության արդյունքում, կողմերի միջև հաստատվել է հրադադար:
Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու դեպքում, Թուրքիան վերոհիշյալ խմբավորումներին օգտագործելու է քրդերի դեմ։