Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր՝ հունիսի 20-ին, քթի խոռոչի վիրահատության է ենթարկվել ընդհանուր անզգայացման տակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ջոնսոնի մամուլի խոսնակ Մաքս Բլեյնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերադարձել է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող իր տուն և հանգստանում է։
Նա պատմել է, որ վիրահատությունը նախապես պլանավորված էր և իրականացվել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում պետական բյուջեով ֆինանսավորվող Առողջապահության ազգային ծառայությունում աշխատող բժիշկների կողմից։
Վիրահատության ընթացքում Ջոնսոնին փոխարինել է փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը։
Հաղորդվում է, որ 58-ամյա Ջոնսոնը պետք է մեկնի Համագործակցության համաժողովին Ռուանդայում այս շաբաթվա վերջին և կմասնակցի այս ամսվա վերջին նախատեսված G7-ի եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին: