Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է Վրաստանում եռակողմ հանդիպումից

Վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք այդ հարցով խորհրդակցել ենք վրացի մեր գործընկերների հետ, և Վրաստանի կառավարությունը աջակցում է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու և այդ երկխոսությունը սկսելու գաղափարին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ ինչու, տրամաբանական բացատրություն չեմ գտնում»,- ընդգծել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել