Զելենսկին համաձայնել է մասնակցել Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ մասնակցելու է հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Европейская правда-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես երախտագիտությամբ ընդունեցի գործընկերներիս հրավերը՝ մասնակցելու այնպիսի կարևոր միջազգային իրադարձությունների, ինչպիսիք են G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները», – գրել է Զելենսկին:

Նա չի հստակեցրել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու միջոցառմանը։

Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին այնպիսի ձևաչափով, որին նա կարող է մասնակցել՝ հաշվի առնելով հանգամանքները:

Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում պետք է համաձայնեցնեն Ուկրաինային օգնություն տրամադրելու համապարփակ փաթեթը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել