Հունիսի 14-ից Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում SWIFT միջբանկային համակարգից անջատում է ռուսական մի շարք բանկերը, հայտնում է Прайм-ը։
Սպասվում է, որ Սբերբանկը, Ռոսսելխոզբանկը և Մոսկվայի վարկային բանկը (MCB), ինչպես նաև Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկը կանջատվեն SWIFT-ից: Բանկերի ղեկավարությունը պարզաբանել է, որ համակարգից անջատումը սպասելի էր՝ իրենք պատրաստ էին նման սցենարի, ԵՄ որոշման պատճառով էական ազդեցություն աշխատանքի վրա չի սպասվում։
Աշխարհի գրեթե բոլոր երկրներից ավելի քան 11 հազար խոշորագույն կազմակերպություններ միացված են SWIFT-ին։ Ռուսաստանն ունի իր սեփական ֆինանսական հաղորդագրությունների համակարգը՝ СПФС, որը ստեղծվել է Ռուսաստանի Բանկի կողմից՝ ի պատասխան SWIFT-ից ռուսական բանկերի հնարավոր անջատման ռիսկերի։ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ СПФС -ն աշխատում է SWIFT-ի նույն չափանիշներով:
Հունիսի 3-ին Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում հատուկ գործողության հետ։ Այն ներառում է Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ծովային մատակարարումների էմբարգո, SWIFT-ից ևս մի քանի բանկերի անջատում, ինչպես նաև ԵՄ-ում «Ռոսիա-24», «РТР-Планета», «ТВ -Center» հեռուստաալիքների հեռարձակման դադարեցում։