Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել բոլորին, ովքեր կապ ունեն երկրի հարավում օկուպացված տարածքների մարդկանց հետ, ասել նրանց, որ ազատագրում լինելու է։
«Ասեք Կիրիլլովկային, Գենիչեսկին, Բերդյանսկին, Մանգուշին: Խոսեք Գորլովկայի, Դոնեցկի, Լուգանսկի հետ: Ասացեք բոլորին Խարկովի մարզում, ովքեր դեռ ստիպված են տեսնել Ռուսաստանի դրոշը ուկրաինական հողի վրա: Ասեք նրանց, որ ուկրաինական բանակն անպայման կգա։ Իհարկե, մենք կազատագրենք նաև մեր Ղրիմը։
Ուկրաինայի դրոշը կրկին կծածանվի Յալթայի և Սուդակի, Ջանկոյի և Եվպատորիայի վրա։ Եվ թող Ղրիմի թանկարժեք հողերը զավթած ռուս պաշտոնյաներից յուրաքանչյուրը հիշի. սա այն երկիրը չէ, որտեղ նրանք խաղաղություն կունենան»,-ասել է Ուկրաինայի նախագահը համաքաղաքացիներին ուղղված իր ավանդական երեկոյան ելույթում։