Էրդողանը 2023 թվականին կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կմասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

2023 թվականի ամռանը Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմադիր կուսակցությունները դեռ չեն առաջադրել իրենց թեկնածուներին, նշում է Gazeta.ru-ն։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթել է 2014 թվականին։ 2018 թվականի արտահերթ ընտրություններում նա վերընտրվել է պետության ղեկավար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել