Զելենսկին Էրդողանին ասել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Հենց երեկ բանակցությունների ընթացքում Զելենսկին ցանկություն հայտնեց հանդիպել Պուտինի հետ։ Թուրքիան շարունակում է իր ջանքերը»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով Anadolu գործակալության խմբագիրների հարցերին։

Հիշեցնենք` Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ հունիսի 8-ին Թուրքիա է մեկնելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի հետ քննարկվելու է նաև Սև ծովում հացահատիկը տեղափոխելու անվտանգության միջանցքի հարցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել