Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում են Կրամլի մամուլի ծառայությունից։

Բացի այդ, Ալիևը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։

Ղեկավարները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցեր և պայմանավորվել շարունակել շփումները։

«Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական ասպեկտներ: Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ հաշվի առնելով փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները»- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլից հայտնել են, որ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, առաջնորդները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել