Դանիան դադարեցնում է այցագրերի ձևակերպումը ռուսաստանցիների համար

Ռուսաստանում Դանիայի դեսպանությունը դադարեցնում Է կարճաժամկետ այցագրերի դիմումների ընդունումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին հաղորդում Է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Մինչեւ հետագա ծանուցումը Մոսկվայում Դանիայի թագավորության դեսպանությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում դադարեցնում Է Դանիա կարճաժամկետ այցագրերի ստացման եւ կեցության վկայագրի դիմումների ընդունման գործընթացը, բացի պաշտոնական այցելություններից»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են Դանիայի ԱԳՆ-ում, մինչեւ այցագրերի եւ կեցության վկայագրերի ձեւակերպման համար փաստաթղթերի ընդունման վերսկսումը դիմողները կարող են դիմել ուրիշ երկրների այցագրային կենտրոններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել