Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ «Դիմադրության» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով փորձում էին թույլ չտալ ցուցարարներին մուտք գործել շենք:
Այդ ընթացքում «կարմիր բերետավորները» բիրտ ուժ կիրառեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ: Նրանցից մեկը հետևից կողմից ձեռքով սեղմում էր պատգամավորի վիզը՝ խեղդելով նրան:
Iravaban.net-ի տեսանյութից պարզ է դառնում, որ «կարմիր բերետավորը» նրան նաև հայհոյել է։ Վարդևանյանը և «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, Արթուր Սարգսյանը, պատասխան էին պահանջում ոստիկաններից։
Մանրամասները՝ տեսանյութում։

