TEKNOFEST-ը ոգի է, որն անձնավորում է անկախությունը, եղբայրությունը, գիտությունը և բարոյականությունը: Այս մասին TEKNOFEST-Azərbaycan փառատոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Baykar-ի տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։
Նա ասել է, թե այդ ոգին ավելի խորն է զգացել երեկ՝ քայլելով Շուշիով։
«Թող աշխարհը տեսնի թուրքերի ուժը և իմանա իր տեղը։ Այսուհետ մենք պետք է անխոնջ աշխատենք մեր երեխաներին ճանապարհ հարթելու համար։ Ես հավատում եմ, որ մեր երիտասարդ եղբայրները, ովքեր կհաղթահարեն այս մրցույթները, առաջ կգնան այն էներգիայով, որը նրանց կտա այս ոգին և կլինեն լիակատար անկախության համար պայքարի առաջնագծում»,- ասել է Բայրաքթարը։