Մենք ենք թելադրում օրակարգը․ Ալիևը՝ խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Մենք ասացինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։ Հայաստանը փորձեց խուսափել սրանից։ Որովհետև խաղաղության պայմանագիրը նշանակում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Բայց արդյունքում մենք հասանք դրան, և Ադրբեջանն արդեն որոշել է իր աշխատանքային խումբը»,-այս մասին Կովսականի շրջանում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նա նշել է, որ մյուս կարևոր խնդիրը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։

«Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց դարձյալ տեսեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունը, արդեն իսկ որոշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ մայրուղին անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք հասել ենք սրան։

Այսինքն՝ մենք ենք թելադրում օրակարգը։ Ի՞նչ գնով: Իհարկե, պատերազմի հետևանքներով։ Որովհետև մենք հաղթանակած պետություն ենք, Հայաստանը պարտված պետություն է. սա իրականություն է, որը պետք է ընդունեն բոլորը։ Անկասկած, այս գործոնն առաջին պլանում է ադրբեջանա-հայկական շփումների ընթացքում»,- ասել է նախագահը։

Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, Մինսկի խումբն ավարտել է իր գործունեությունը։

«Ամբողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպությունները ընդունել են նոր իրողությունները։ Դա շատ կարևոր էր։ Սա մեր քաղաքական մեծ հաջողությունն է։ Մեր օրակարգն արդեն հիմք է ընդունվել առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասել է նա։

Ըստ նրա ՝ Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը Հայաստանին է հանձնել իրենց հնագույն քաղաքը՝ «Իրևանը», և դա աններելի հանցագործություն էր։

Նա հայտարարել է, թե Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության անկումից մի քանի ամիս անց իրենցից խլել են նաև Զանգեզուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել