Բարսելոնայի դատարանը քրեական պատասխանատվության կենթարկի Շակիրային (Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիպոլլ), հայտնում է El mundo-ն։
Կոլումբիացի երգչուհուն կասկածում են 14,5 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ, ասվում է Կատալոնիայի Գերագույն դատարանի մամուլի հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ 45-ամյա երգչուհուն վերագրվում է վեց հանցագործություն, որոնք կատարվել են 2012-2014 թվականներին։ Այդ ընթացքում արտիստն Իսպանիայի հարկային ռեզիդենտ է եղել։
Ինչպես նշել է El Mundo-ն, ամեն ինչ վկայում է այն մասին, որ դատախազությունը երգչուհու համար կպահանջի իրական ազատազրկում և տուգանք։
2021 թվականին երգչուհին փորձել է վիճարկել հարկային հանցագործությունների փաստի վերաբերյալ եզրակացությունը։ Դատարանը, իր վերջին որոշմամբ, Շակիրայի բողոքը մերժել է։
Երգչուհու փաստաբաններն հայտարարել են, որ իրենք «կշարունակեն պաշտպանել նրա անմեղությունը, ինչպես դա արել են մինչ այժմ՝ ներկայացնելով ամուր իրավական փաստարկներ, ստուգելի ապացույցներ և ճանաչված հեղինակավոր մասնագետների փորձագիտական կարծիքներ»։