Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Ավելի վաղ շարժման մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ շրջափակեցին Կառավարության շենքը:

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ընդդիմության ակցիայի նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի Հայաստանը ներկայացնելու համար, որից հետո վերջինս հայտարարեց, որ իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են:

Շարժման մասնակիցները քայլերթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ:

Նշենք, որ այսօր Կառավարության շենքում պետք է տեղի ունենար վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել