Մեր առջև դրված խնդիրը լիարժեք իրականացրել ենք. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ շրջափակեցին Կառավարության շենքը:

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ընդդիմության ակցիայի նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի Հայաստանը ներկայացնելու համար, որից հետո վերջինս հայտարարեց, որ իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են:

«Առաջին օրից մենք գիտենք, թե ինչ ենք անում ու ինչի համար: Այսօր մենք մեր ուղերձը տեղ ենք հասցրել, արգելափակել են Կառավարության շենքը և այս պահին մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է»,- ասաց նա:

Շարժման մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ պետք է տեղի ունենա հանրահավաք:

Նշենք, որ այսօր Կառավարության շենքում պետք է տեղի ունենար վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել