Մեր առջև դրված խնդիրը կատարված է. Իշխան Սաղաթելյանը առաջարկեց հեռանալ

Մեր առջև դրված խնդիրը կատարված է: Այս մասին Կառավարության շենքի դիմաց ցուցարարներին ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Ամիրյան, Պրոսպեկտ փողոցներով գնում ենք ֆրանսիայի հրապարակ՝ մեր հանրահավաքը անցկացնելու»,-ցուցարարներին ասաց նա:

Ցուցարարները դադարեցրին շենքի շրջափակումը և շարժվեցին դեպի Ամիրյան փողոց:

Սաղաթելյանը ավելի վաղ հայտնել էր, որ նրանք շրջափակել են շենքը, որպեսզի միջազգային հանրությանը, Հայաստան ժամանած ցանկացած պատվիրակությանը փոխանցեն ժողովրդի ուղերձը.

«Այս շենքում նստած մարդը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և ոչ լեգիտիմ է։ Մենք նախօրոք ասել ենք՝իզուր դրսից մարդիկ մի հրավիրի, որպեսզի ցույց տաս,թե լեգիտիմ ես, մենք հակառակն ենք ապացուցելու, ինչպես հիմա։ Եթե դուք այստեղ չլինեիք, Չեռնոգորիայի նախագահը պետք է 15 րոպե առաջ ժամանած լիներ։, հետևաբար կեցցեք, հալալ է ձեր կամքին ու վճռականությանը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել