Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի։

«ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ»,-այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Նիստի օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններն են. արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել