«Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին Կառավարության շենքի մոտ են, որտեղ ոստիկանական ուժերն են բերվել։
Ցուցարարները տեղյակ էին Կառավարության շենքում պետք է տեղի ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։
Գործադիրի շենքի մոտ է նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, ով համակարգում է ոստիկանների աշխատանքը։