Ինեկոբանկը, Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, առաջինը Հայաստանում գործարկում է NFC վճարումները Android օգտատերերի համար՝ արդեն նաև Mastercard քարտերով։
Բանկի Mastercard քարտապաններին մնում է հենց այսօր ներբեռնել կամ թարմացնել InecoMobile հավելվածն իրենց Android սմարթֆոնում, ավելացնել Ինեկոբանկի Mastercard քարտը NFC բաժնում և սմարթֆոնը պատրաստ է արագ, պարզ ու անհպում NFC վճարում իրականացնելուն։
«Որպես առաջատար թվային բանկ, մենք շարունակում ենք քայլել թվային նորարարություններին համընթաց և ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք ուղղված են մեր հաճախորդների հարմարավետությանը։ Ինեկոբանկի Visa քարտապանների համար վաղուց հասանելի է Android սմարթֆոնով անհպում վճարման NFC մեթոդը, որը անկանխիկ վճարումներ կատարելու ամենապարզ, արագ ու նորարարական տեխնոլոգիաներից մեկն է ողջ աշխարհում։ Ուրախ ենք, որ այսօրվանից արդեն նաև մեր Mastercard քարտապաններն ունեն NFC-ով վճարելու բացառիկ հնարավորություն»,-նշում է Ինեկոբանկի Գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանը:
Արդյունքում, հավատարիմ մնալով «նորարարություն հանուն հարմարավետության» մոտեցմանը, Ինեկոբանկն իր հաճախորդների համար ամբողջապես հասանելի է դարձրել NFC Android և Apple Pay անկանխիկ վճարումներ կատարելու առավելությունը: Անկախ իրենց սմարթֆոնի օպերացիոն համակարգից (Android կամ iOS) ու վճարային քարտի տեսակից (Visa կամ Mastercard)՝ Ինեկոբանկի քարտապաններն այսօր ունեն անհպում վճարումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները:
Նորարարությունը ճանապարհ է, Ինեկոբանկի թվային լուծումները՝ շարունակական։