Այսօր՝ մայիսի 26-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Դ. Խաչատուրյանը ընդունել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին:
Հանդիպման ընթացքում զոհված զինծառայողների հարազատները բարձրացրել են իրենց հուզող խնդիրները և Խորհրդի նախագահի պաշտոնակարի կողմից ստացել սպառիչ պարզաբանումներ:
Հիշեցնենք, որ զինվորների հարազատները ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։
Խորհրդի մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպման տեսանյութը: