Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում` մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: Արմավիրում և Վայոց ձորում օդի ջերմաստիճանը կհասնի +33-ի։