ԱՎլի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ասել է․
«Ելնելով այս իրավիճակից մեկ անգամ ևս իշխանությունների քաղաքական դեմքը պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով: Մենք հանդես ենք եկել արտահերթ պահանջով. պահանջում ենք արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հստակ հայտարարությամբ: Սիրելի հայենակիցներ, այն ինչ կա այդ հայտարարության մեջ, դա մեր և ձեր համար հստակ է: Այս հայտարարությունը այն քաղաքացիների համար է, որոնք դեռ հավատում են այս իշխանություններին»,- ասաց նա:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները անդրադարձել են ընդդիմադիրների՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։