ԱԳՆ շենքի մոտ հավաքված ցուցարարներին պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ առավոտյան 8-ին նրանք կարողացան անել այն, ինչը քչերը կպատկերացնեին․ «Մենք կարողացանք ապահովել այդ շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը։ Մենք պատգամավորներով մտան ԱԺ, հաշված մարդիկ էին, շենքում գրեթե մարդ չկար ու դա ձեր շնորքնա»։
Վարդևանյանը նշեց, որ 2 փոխնախարարի են տեսել ու պահանջել որ ասեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ «Մեկը փորձում էր ասել՝ չկարողացավ, վախեցավ, մյուսը՝ ասեց»։
Պատգամավորը նշեց, որ այն «կարմիր բերետավորները», որոնք այս ընթացքում հանցանքներ են գործել, հեռանալու են ծառայությունից։
Պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ իրենց առաքելությունը կատարված է, շարժվում են Ֆրանսիայի հրապարակ․ «Շրջափակման ընթացքում մի շնչավոր չկարողացանք գտնել ԱԳՆ-ում»։
Ցուցարարները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։