Լարված իրավիճակ՝ ԱԳՆ մոտ․ քաշքշոց, հրմշտոց սկսվեց

Մինչ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները արտաքին գործերի նախարարությունում էին, ԱԳՆ շենքի բակում հավաքված քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշոց, հրմշտոց սկսվեց։

Պատգամավորները դուրս գալով շենքից՝ պատ կազմեցին քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև։ Քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»։

Նախարարության մուտքերի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները արդեն երկու ժամից ավելի է շրջափակել են ԱԳ նախարարության շենքի բոլոր մուտքերը։

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ մտնելու են ԱԳՆ շենք։ Թեև սկզբում ոստիկանները փակել էին մուտքն ու թույլ չէին տալիս, սակայն որոշ ժամանակ անց ի վերջո նրանք մտան շենք։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել