ԱԳ փոխնախարարը իր հագուստին փակցրեց Արցախի դրոշը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասել են Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, փակել են նախարարության մուտքերը։

Քիչ առաջ, ոստիկանության թույլտվությամբ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի քանի պատգամավորներ մուտք են գործել նախարարություն՝ ցուցարարների խոսքը նախարարության աշխատակիցներին հասցնելու համար։

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ աշխատասենյակները դատարկ են, քանի որ նախարարության աշխատակիցները միացել են իրենց։

Պատգամավորները ԱԳՆ-ում հանդիպեցին նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին և առաջարկեցին նրան հագուստի վրա փակցնել Արցախի դրոշը, ինչին Սաֆարյանը միանգամից համաձայնեց։ Այնուհետև, պատգամավորները պահանջեցին փոխնախարարին ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սաֆարյանը սակայն պատգամավորների պահանջը չկատարեց։

Նշենք, որ աշխատակիցների մի մասը փակվել էին իրենց աշխատասենյակներում։

Ակցիայի մասնակիցները Արցախի դրոշը փակցրեցին նախարարության դռների վրա։

Հիշեցնենք, որ Սաֆարյանը այս պաշտոնում նշանակվել է 2022-ի հունվարին։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել