Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:
Հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝
Մ. Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Սաֆարյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մինասյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Ավագյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գուգարաց – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ե. Կիրակոսյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Ա. Մարտիկյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դ. Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Ա. Մարալչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Պետրոսյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ