Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասել են Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, փակել են նախարարության մուտքը, և թույլ չեն տալիս ԱԳՆ աշխատակիցներին մտնել ներս:
Ցուցարարներին Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրենք բոլոր մուտքերը չեն փակել․ «Պարզվում է մի պադվալային մուտք ևս կա, որով կարող են աշխատակիցները մուտք գործել նախարարությունների շենք։ Առաջարկել են այդ թունելով գնալ աշխատանքի, սակայն մեր շատ հայրենակիցներ հրաժարվել են։ Եկեք ծափահարենք մեր հայրենակիցներին։
Պադվալներով ու թունելներով մենակ նախարարներին կարող էիք բարձրացնել, նրանք էլ չեն համարձակվել»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։