Կողերի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին բժիշկների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով մահացել է. ԱՀ ՔԿ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 2-ին կողերի կոտրվածքով բուժհաստատություն ընդունված և 2022թ. ապրիլի 10-ին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով բուժվող հիվանդի անզգուշությամբ մահ առաջացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել