«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Թալին համայնքում տեղի ունենալիք ավագանու արտահերթ ընտրություններին. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցելու Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղի ունենալիք ավագանու արտահերթ ընտրություններին։

Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, քանի որ 2022թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել