Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում՝ անկողնային ռեժիմով, ասում է փաստաբան Շոթա Թութբերիձեն։
«Միխեիլ Սահակաշվիլին չի կարող ինքնուրույն շարժվել, չի կարող ուտել, նա շատ է նիհարել»,- ասել է փաստաբանը։
Նա նշել է, որ չի կարող խոսք գնալ Սաակաշվիլիի մասնակցությանը դատավարություններին։
Մայիսի 12-ին Սահակաշվիլիին Ռուսթավիի բանտից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա՝ բուժզննման և բուժման նպատակով։ Հարազատներն ու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Վրաստանի իշխանություններից պահանջում են Սահակաշվիլիին ուղարկել արտերկիր բուժման, քանի որ, ըստ նրանց, Վրաստանում նրան չի կարող համապատասխան բուժօգնություն ցուցաբերվել։
Հանգստյան օրերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին ասել էր, որ Սահակաշվիլին բուժվելու է Վրաստանում և պետք է կրի իր մնացած 5,5 տարվա ազատազրկումը Ռուսթավի բանտում։