Կիևը դեռ պետք է խնդրի Մինսկին և Մոսկվային՝ թույլ չտալ Ուկրաինայի արևմուտքի «բաժանումը». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում Ուկրաինան մասնատելու ուղղությամբ, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք անհանգստացած ենք, որ նրանք՝ լեհերը, ՆԱՏՕ-ի անդամները, պատրաստ են դուրս գալ և խլել, ինչպես մինչև 1939 թվականը, Արևմտյան Ուկրաինան։ Սա մեզ անհանգստացնում է ոչ միայն այսօրվա անվտանգության տեսանկյունից։ Սա է նրանց ռազմավարությունը։ Արևմտյան Բելառուսը նույնպես, հետևաբար, մենք ուշի ուշով հետևում ենք գործընթացներին»,- ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Եվ, ինչպես ասացի, ուկրաինացիները դեռ պետք է մեզ խնդրեն, որ թույլ չտանք, որ արևմտյան հատվածը և մյուս մասերն անջատվեն Ուկրաինայից»,- հավելել է նա։

Ըստ Լուկաշենկոյի, այս ռազմավարությունը, ի թիվս այլ բաների, տագնապալի է, քանի որ այն կարող է կիրառվել նաև արևմտյան Բելառուսի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել