Անցած օրվա ընթացքում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում թաքնված ավելի քան 250 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել, հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Երեկ սկսվել է «Ազով» ազգայնական ստորաբաժանման գրոհայինների և Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողների հանձնումը։ Անցած մեկ օրում զենքը վայր են դրել և գերի հանձնվել 265 զինյալներ, որոնցից 51 ծանր վիրավորվել են»,- РИА Новости-ի գործակալության փոխանցմամ՝ ասել է գեներալը։
Նա պարզաբանել է, որ այն մարդիկ, որոնք բժշկական օգնության կարիք ունեն, ուղարկվել են Դոնեցկի մարզի Նովոազովսկ քաղաքի հիվանդանոց:
Նախօրեին պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ազովստալ»-ում արգելափակված ուկրաինացի զինվորականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին տարհանելու վերաբերյալ։ Ռուսական կողմը մարդասիրական միջանցք է բացել։