Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիայի խորհրդարանը երեքշաբթի օրը պաշտպանել է երկրի՝ ՆԱՏՕ մտնելու առաջարկը։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Կողմ է քվեարկել 188 պատգամավոր, ութը՝ դեմ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումին։

Ֆինլանդիան և Շվեդիան սկսեցին խոսել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին իրենց երկարաժամկետ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ կազմակերպությունը ողջունում է այս որոշումը և պատրաստ է արագացնել նոր անդամների ինտեգրման գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել