«Պատերազմն իրեն բերել էր, պատերազմն էլ տարավ». Հրայր Ասրյանը կամավոր է մեկնել մարտի դաշտ

«Հրոն մեզ համար չբացահայտված ընկեր է եղել»,-ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հրայր Ասրյանի ընկերը՝ Գևորգ Գևորգյանը:

Հրայրը սովորել է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետություն և դիզայն բաժինը՝ ստանալով ճարտարապետ-դիզայների որակավորում:

Քույրը՝ Նարինե Խանիկյանը հիշում է, որ եղբայրն անընդհատ շտապում էր:

«Ասում էր՝ կյանքում ամենաթանկը ժամանակն է: Չէր սիրում իր ժամանակն անիմաստ անցկացնել: Ինչ-որ մի գործ պետք է աներ, նկարեր, գծեր, ընկերների հետ լավ ժամանակ անցկացներ: Անընդհատ մատիտը ձեռքին էր»,-ասում է քույրը:

Ընկերոջ խոսքով՝ Հրայրի երազանքը եղել է Արցախը շենացնելը, ծաղկեցնելը. «Իր երազանքն է եղել Արցախը կանչող տեղ դարձնելը»:

2018թ. առաջարկ է ստացել Արցախի Հանրապետությունից՝ ստանձնել Շահումյանի շրջանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի պաշտոնը:

«Ոստիկանության շենքն է նախագծել, մշակույթի շենքն է նախագծել»,-ասում է քույրը:

Նոյեմբերի 2-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Հրայր Ասրյանը ծնվել է 1988թ. ապրիլի 14 -ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զահվել է հոկտեմբերի 31-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել