Կարծում եմ ոստիկանությունը պիտի ստուգի, թե ո՞վ է եղել Սաթիկ Սեյրանյանին «ահազանգած» տարրը և ի՞նչ է պլանավորում անել՝ այսպես քողարկելու փորձով. հայտարարություն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Այսօր ՔՊ գրասենյակում կուսակցության վարչության անդամները ընդունել և հարցազրույցներ են արել ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացրած դավթաշենցիների հետ։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի թերթն ասում է, թե ահազանգ են ստացել, որ ՔՊ-ն սադրիչ խմբեր է կազմավորում։ ՔՊ-ն։ Սադրիչ խմբեր։

Ուրեմն Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին հայտնում եմ, որ նա՛խ՝ երկրի բոլոր հնարավոր սադրիչ տարրերը դաշնակ գյուղապետի ասած՝ «Բաղրամյանն էլ հետը՝ 200»-ով կենտրոնացած են մի ուրիշ վայրում և երկրո՛րդ՝ հասկանալի է, որ Սաթիկ Սեյրանյանին «ահազանգած» տարրը ըստ երևույթին «Բաղրամյանն էլ հետը 200-անոցերից» մեկն էր, որն ըստ երևույթին իր տեսակակիցների հետ ինչ-ինչ գործողություններ է պլանավորում և հույս ունի դա «սղացնել» այս հոդվածի նարատիվների տակ։

Կարծում եմ՝ ՀՀ ոստիկանությունը պիտի ստուգի, թե այդ ո՞վ է եղել Սաթիկ Սեյրանյանին «ահազանգած» տարրը և ի՞նչ է պլանավորում անել՝ դա այսպես քողարկելու փորձով»,- նշված է հայտարարության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել