Կոչ ենք անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա. ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ: Հայտնում ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին: Կոչ ենք անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից այսօր՝ մայիսի 5-ին, սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ, հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը ապարդյուն են եղել , և գրանցվել է կենսաբանական մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել