Այսօր հրապարակի վրաններից մեկում մեր պայքարի հայրենակիցներից մեկը սրտի կաթվածից մահացել է: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Դիմադրություն» շարժման մասնակիցները մեկ րոպե լրությամբ հարգեցին մահացածի հիշատակը:
Իշխան Սաղաթելյանը դիմելով հավաքվածներին ասաց, որ այսօր համերգային ծրագիր էր նախատեսված, սակայն քաղաքացու մահը հաշվի առնելով տեղի չի ունենա:
«Քաղաքացին մահացել է, որովհետև տարածքում շտապօգնության մեքենա չկա: Այս տարածքում բազմաթիվ ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ կան, բայց տարրական շտապօգնության մեքենա այս տարածքում չեն ապահոում օրվա իշխանությունները: Այս պահից սկսած պահանջում ենք, որպեսզի տարածքում մշտապես շտապօգնության մեքենա լինի»,- ասաց նա:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ իրենք այս պայքարը շարունակում են նաև հրապարակում մահացած քաղաքացու հիշատակի համար:
Վերջինիս պնդմամբ՝ այսօր Հանրապետության տարբեր քաղաքներում և մայրաքաղաքում փակ են եղել մի շարք փողոցներ: