Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝
Արթուր Արմենի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ – գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
Վահե Աշոտի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ – Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ»,-նշվում է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով է պարգևատրել`
- Նարինե Ռաֆիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահին,
- Լևոն Վոլոդյայի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետին,
- Գևորգ Մուշեղի ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետին: