Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հունվարի 1-ի դրությամբ։
Տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 մլն 961 հազար 400, որից քաղաքային բնակչությունը կազմում է 1 մլն 892 հազար 200 մարդ: Երևանի բնակչությունը կազմում է 1 մլն 92 հազար 800 մարդ:
Մարզերից ամենամեծ բնակչությունն ունի Արմավիրի մարզը (264 400), որին հաջորդում են Արարատի մարզը (256 600), Կոտայքի մարզը (251 100), Շիրակի մարզը (230 400) և առաջին 5-յակը եզրափակում է Գեղարքունիքի մարզը (227 800):